Ուղտերի գանգեր, բեզոարյան այծի կոտոշներ. ի՞նչ են սուզորդները հայտնաբերել Սևանի հատակի ուսումնասիրության ընթացքում (տեսանյութ)

Հուլիսի 26-ին տեղի է ունեցել ասուլիս նվիրված Սևանա լճի ստորջրյա ութերորդ ֆրանս-հայկական գիտարշավին, դրա նպատակների ու արդյունքների ամփոփմանը: Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդների ջանքերով կատարվել է Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրերի բացահայտում և այլ ուսումնասիրություններ:

Ասուլիսի մասնակիցներն էին Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները` Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանը, ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ-ի Տեխնիական մասի պատասխանատուն Վահե Մելքոնյան:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում