Արդվիում ոսկու հանք շահագործել ցանկացող ընկերությունը պատկանում է Վահրամ Բաղդասարյանին (ֆոտո)

Հուլիսի 26-ին պետք է հանրային լսումներ իրականացվեին Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծի վերաբերյալ, ինչը սակայն չստացվեց Արդվի գյուղի բնակիչների կողմից բոյկոտի և բողոքի ակցիայի շնորհիվ: 

Տարածքը նախատեսում է շահագործել «Միռամ» ընկերությունը, սակայն բնակիչները թույլ չտվեցին ընկերության մասնակիցներին և ՀՀ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին մտնել իրենց գյուղ: 

Ընդ որում,  Արդվի գյուղում էր նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով գնացել էր բնակիչների մտահոգությունները լսելու: Ըստ նրա՝ հանքի շահագործման դեպքում արդվիցիները կզրկվեն իրենց խմելու ջրից, արոտավայրերից, իսկ գյուղի բնակչության հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն է:

Լրատվամիջոցների հետ զրույցում Գևորգ Գորգիսյանն ասել է. «Արդվիում ոսկու հանքավայրի շահագործողը երկու ամիս առաջ բացված «Միռամ» ընկերությունն է, որի բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին»:

Լուսանկարները Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում