Տարածքներ աղտոտելը մեղմ ասած լավ բան չէ, իսկ ավելի անկեղծ խոզություն է

Առաջարկներ Տարոն Մարգարյանին:

Ցավոք մեր ժողովրդի մի ստվար զանգվածը դժվար է հասկանում, որ հանրային տարածքները աղտոտելը մեղմ ասած լավ բան չէ, իսկ ավելի անկեղծ խոզություն է: Առաջարկում եմ պատրաստել ցուցանակներ հետևյալ տեքստով. «Այստեղ աղբ թափելուց առաջ չմոռանաս խռխռացնել»: Կամ նման մեկ այլ տեքստ: Համաձայն եմ կոպիտ է, բայց այլ ելք չկա: Եթե երիտասարդ տղամարդը, իր իսկ երեխայի խազահրապարակում սիգարետը ծխում ու մնացորդը նետում է հենց այդտեղ կամ մայրը, տատը, պապը կամ որևէ այլ մեկը արևածաղիկը չռթում ու թափում է նույն վայրում, կարծում եմ նման կոշտ գրառումները այլընտրանք չունեն:

Երկրորդ առաջարկը վերաբերվում է շենքերի կառուցման ժամանակ համատարած չպահպանվող տարրական բնապահպանական նորմերին: Պարտադրել կառուցվող շենքերն ամբողջությամբ ծածկել պաշտպանիչ ցանցով, բեռնատարների անիվները լվանալ՝ շինհրապարակից դուրս գալուց, հետևել բեռնատարների սարքինությանը՝ մասնավորապես շարժիչներին ու դրանցից արտանետվող վնասակար նյութերին: Սրանք այն քայլերն են, որ նվազագույն աշխատանքով զգալի դրական ազդեցություն կթողնեն քաղաքի վրա: Քաղաքապետարանի բնապահպանության բաժինը այս թեմաներով ևս պետք է զբաղվի: Միայն ծառատնկումներ իրականացնելը բավարար չէ: Եթե կարիք կա, պատրաստ եմ իմ համեստ գիտելիքներով աջակցել այս գործին:

Արման Վերմիշյանի ֆեյսբուքյան էջից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում