Պարադոքս. ՀՀ-ում մեքենաների թիվն աճում է, իսկ արտանետվող վնասակար նյութերի ծավակը՝ կրճատվում

Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների վերլուծության վերջին տարիներին ՀՀ-ում «ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ» կրճատվել է: Վերջին երկու տարիների (2016թ., 2017թ.) ցուցանիշներն առհասարակ բացակայում են: 

Ներկայացնենք 2010-2015թթ.-ին «Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ ավտոտրանսպորտից» վիճակագրական տվյալները գրաֆիկորեն: նշենք, որ ցուցանիշը հաշվարկվում է բացարձակ արժեքով (հազ. տ) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%):

Ինչպես տեսնում ենք տարիների ընթացքում գրաֆիկը դրսևորում է նվազման միտում: 

Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում տարեցտարի մեծանում է ավտոմեքենաների թիվը: Ըստ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների, ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների թիվն աճում է: Ներկայացնենք թվային տվյալները գրաֆիկորեն: 

Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանն ասել էր. «Երևանում փոխվեց մոնիթորինգի համակարգը, մտցվեց ավելի ժամանակակից ավտոմատ համակարգ, բայց դրանք տեղադրված են ավելի հանգիստ վայրերում: Բայց հիմնականն այն է, որ առաջ նմուշները վերցվում էին վաղ առավոտյան, ցերեկը, ուշ երեկոյան, իսկ այժմ ավտոմատ համակարգը վերցնում է ամբողջ օրվա ընթացքում, այդ թվում՝ գիշերը ու վերջում հանում է միջինը: Գիշերն օդը քիչ թե շատ մաքրվում է և հենց այդ համակարգը մտցրեցին մեր օդը միանգամից մաքրվեց»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում