Մենք դեռ կպարզենք, թե ում շահերն է սպասարկելու այդ օրենքը. Ինգա Զարաֆյան

««S.O.S. Սևան» նախաձեռնությունը մեկ առ մեկ դիմեց բոլոր պատգամավորներին, որպեսզի նրանք հավանություն չտան այդ շատ վատ որոշմանը: Բայց, ինչպես գիտեք, 74 հոգի իրենց ձայնը տվեցին և «այո» ասացին այս նախաձեռնությանը: Այսինքն մենք արդեն ունենք ընդունված այդ օրենքը». այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ինչպես պնդեց տիկին Զարաֆյանը, այսպիսով «S.O.S. Սևան»-ը չի ավարտում իր պայքարը: 

«Սևանից 100 մլն խմ ջուր բաց թողնելն անդառնալի հետևանքներ կունենա Սևանի համար: Վարչապետը ձմռանը հանձնարարել էր ծրագիր մշակել, համաձայն որի` 3 տարվա ընթացքում 1 մլրդ խմ ջուր բաց թողնվի ինչ-որ նպատակների համար: Ըստ մեզ` մի միլիարդի առաջին քայլը 100 մլն խմ ջուրն է»,- ասաց Ինգա Զարաֆյանը»,- ասաց նա:

Ըստ բանախոսի, փորձում են ստեղծել այնպիսի տպավորություն, որ թե բնապահպանները դեմ են գյուղացիներին, սակայն դա սխալ է: «Գյուղացիներն այդ ջրից ոչինչ չեն ստանալու, մենք դեռ կպարզենք, թե ում շահերն է սպասարկելու այդ օրենքը: Չնայած շահագրգիռ կողմերն այստեղ ակնհայտ են. դա իհարկե Սևան-Հրազդան-Ջրառն է, Սևան-Հրազդան կասկադը: Ունենք նաև Արփա-Սևան թունելի շահը, որը պետք է ապահովի Սևանի մեջ լցվող մոտ 270 մլն խմ ջուր»,- մանրամասնեց նա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում