ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը: 77 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Նիստի օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը:

Նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է:

Մինչ այդ «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեմ են քվեարկում օրենքին, որովհետև օրենքը հակասում է Սահմանադրությանը, ապա կոչ արեց աջակցել իրենց՝ օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար:

Նա նաև հորդորեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին չքվեարկել՝ շահերի բախման պատճառով:

Իսկ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում