4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Գյումրիի մոտակայքում

Հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.890 և արևելյան երկայնության 43.810 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք, Մայիսյան, Քեթի, Մարմաշեն, Ազատան, Ախուրյան, Կամո, Ջաջուռ, Շիրակ և Կապս գյուղերում՝ մինչև 4 բալ ուժգնությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում