Մարդու օրգանիզմը կարող է ընկնել ջերմային սթրեսի մեջ. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է լինելու:

Հուլիս ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանի կանխատեսումներն այսպիսին են.

Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանն առանձին օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներխուժման ժամանակ կհասնի մինչև +39…+41 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներխուժման ժամանակ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +32…+35 աստիճանի: Գյումրիում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 37 աստիճանի:

Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի: Տավուշի մարզում առանձին օրերին կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +36…+39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է +39…+41 աստիճան ջերմաստիճանի բարձրացում, նախալեռնային շրջաններում՝ +30…+34 աստիճան:

Երևանում առանձին օրերին տաք օդային ալիքների ժամանակ ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի:

Գագիկ Սուրենյանը նաև ներկայացրեց պատմական ռեկորդների տվյալները.

2011 թվականին Մեղրիում գրանցվել է +43.7 աստիճան տաքություն: 1986 թվականին Արտաշատում՝ +42.6 աստիճան: 2011 թվականին Երևանում ջերմաստիճանը հասել է մինչև +42 աստիճան: Լեռնային շրջաններից ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2011թվականին Գյումրիում՝ մինչև +38 աստիճան:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում