«Վայք մետալ»-ի պատճառով Արփայի գետի վտակները ծանր մետաղներով թունավորման վտանգի տակ են

Եղեգիս, Մանիշկա գետերը և Արփայի մյուս վտակները ծանր մետաղներով թունավորման վտանգի տակ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Տեղի հանքավայրերի շահագործման պատճառով վտանգ է սպառնում նաև Վայոց ձորի Թեք սարին և հարակից արգելավայրին: 

Ինչպես պնդում է պարոն Սանասարյանը, դա իրականում կապարի և ցինկի հանքաքար է: Շահագործման հետևանքով՝ մի հարվածով ամբողջ ջրային համակարգերն ավիրվելու են: 

«Կարող է քաղցկեղ, չբերություն և բազմաթիվ այլ արատներ առաջանան: Վտանգված է մարդկանց և կենդանիների առողջությունը: Ծանր մետաղները կարող են վնաս հասցնել կենդանական և բուսական աշխարհին: Դրա հետևանքով վնասվում է նաև հողի պտղաբերությունը»,- մանրամասնեց նա: 

Նշենք, որ «Վայք մետալ» ընկերությունը նույն հանքավայրը շահագործելու ծրագիրը 2013 թվականին ներկայացրել էր բնապահպանության նախադրությանը, բայց շահագործման թույլտվություն չէր ստացել, բայց 2016 թվականին ևս բնապահպանության նախարարությունը տվեց բացասական եզրակացություն: 

Բնապահպանը նշեց. «ընկերությունը գործ հարուցեց և դատի տվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և Գլաձորի համայնքապետարանին, որը ևս թույլ չէր տալիս, որ հանքը շահագործվեր: Դատը ընկերությունը շահել է»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում