Հիմա դժվար է ինչ-որ բան փոխել. Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին

«Հիմա դժվար է ինչ-որ բան փոխել: Այնտեղ այնքան խնդիրներ կան ստորգետնյա ջրերի հետ կապված, որ վերահսկել հնարավոր չէ»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը:

«Դա քննարկել ենք նախարարությունում: Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն իմ առաջարկով հատուկ եկավ զեկուցեց, ինքը ժամանակին այդ հարցերով զբաղվել էր և երկրաբան է մասնագիտությամբ, բոլոր վտանգները, վնասները, ռիսկերը ներկայացրեց, բայց որևէ լուծում չունեցանք»,- մանրամասնեց նա:

Մեր հարցին, թե որքան ժամանակ անց ՀՀ բնակչությունը կզգա այս ծրագրի հետևանքները, տիկին Դանիելյանը պատասխանեց. «Դա դժվար է ասել, քանի որ մենք շատ վատ գիտենք ստորգետնյա ջրերը: Բացի Սևանից, Ջերմուկի հանքային ջրերի վրա կարող է ազդել, բայց այդպես կանխատեսելը շատ դժվար է: Կարող է լինել հենց մյուս տարի, կարող է լինել 60-70 տարի հետո: Ժամանակը ցույց կտա, որովհետև երբ թղթի վրա նայում ես ամեն ինչ վերահսկվում է: Ակնհայտ ռիսկերը կան, բայց երբ կարդում ես ծրագիրը այնպես է ներկայացված, որ հասցված է մինիմումի: Բայց հետո ժամանակը ցույց է տալիս, որ դա իրագործել հնարավոր չէ: Այնպես որ ժամանակը ցույց կտա, ես գտնում եմ՝ ռիսկեր կան»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում