Ամուլսարում մենք բնապահպանական ճգնաժամ չենք ունենալու. Կարեն Կարապետյան

«Ամբողջ աշխարհը առնչվում է այդ հարցերի հետ, և ամբողջ աշխարհում հանքարդյունաբերությունը զարգանում է՝ պահպանելով բնապահպանության նորմերը: Ես կարծում եմ, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, նորմերի խախտում չենք ունենալու, քանի որ միջազգային էքսպերտների գնահատակներով, մենք դա հսկում ենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ պատասախանելով «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Շաքե Իսայանի հարցին:

Նա շարունակեց՝ ասելով. «Երկրորդը՝ անցած տարվա վերջ մենք դարձել ենք EITI ակումբի անդամ, որը վերաբերում է հանքարդյունաբերությանը: Մենք որոշակի պարտավորություններ ենք վերցրել, այդ թվում՝ բնապահպանական նորմերի հետ կապված: Ես կարծում եմ, որ մենք այստեղ չլուծվող, էկոլոգիայի տեսակետից չբավարարվող լուծումներ չենք ունենա»:

Շաքե Իսայանն ընդգծեց նաև, որ այս հանքի շահագործումը վնասման ռիսկեր ունի Որոտան և Արփա թունելների համար, այն նաև սպառնալիք է Սևանա լճի համար, բերելու է Վայոց ձորի և Ջերմուկի միջավայրի ոչնչացման։ Նա մեջբերեց 19 բնապահապանական կազմակերպությունների այն հիմնավորումը, որ այս նախագիծը բնապահապանական հիմնավոր գնահատում չի անցել։ 

Վարչապետը հավաստիացրեց, որ այստեղ չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու: Նա նաև շեշտեց, որ ներդրողը իր վրա է վերցրել ոչ միայն բնապահպանական նորմերի կատարման բեռը, նաև քայլեր է ձեռնարկելու, որպեսզի բնապահպանները, ՀԿ-ները, բնակիչները համապաստախան դժգոհություններ, կասկածներ չունենան։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում