Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է։ Այս մասին ասել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 

Հունիսի 14-ին երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ 

Հունիսի 17-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին էապես չի փոխվի՝ Երևանում ցերեկը տատանվելով +31․․․+33 աստիճանի սահմաններում։ Հունիսի 15-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 5-6 աստիճանով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում