«Վարչապետն ասաց՝ արդեն ուշ է, ամեն ինչ հաստատված է, աշխատանքները սկսված են». Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին

«Վարչապետն ասաց՝ արդեն ուշ է, ամեն ինչ հաստատված է, աշխատանքները սկսված են: Քննարկելու համար ուշ է». այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը:

Տիկին Դանիելյանը նշեց, որ վերջերս էկոլոգիական ՀԿ-ների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել վարչապետի հետ: Քննարկվել է նաև այդ հարցը, սակայն վարչապետը պնդել է, որ արդեն ուշ է ինչ-որ բան փոխել:

«Տնտեսագետները սկզբունքորեն չեն ընդունում այդ մոտեցումները: Վերջերս տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը շատ գեղեցիկ, լավ անգլերենով զեկուցում էր, ներկայացնում էր Հայաստանի զարգացումը և այնտեղ ներկայացրեց նաև բավական մեծ հատված հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներից: Հետո իրեն հարցրեցին՝ որևէ խնդիր ունե՞ք: Նա չտվեց ոչ մի խնդրի անուն, սակայն ես հարց տվեցի՝ հանքաարդյունաբերության այս վիճակով, այսքան վնաս տալով Դուք որևէ խնդիր չեք տեսնո՞ւմ», իսկ նա պատասխանեց, որ դա իրենց խնդիրը չէ, բնապահպանության նախարարն այստեղ էր՝ իրեն հարցնեիք: Մեր խնդիրը չէ: Զարմանալի մոտեցում. մենք անենք ինչ մեզ պետք է՝ չնայելով ոչ բնության, ոչ այլ հարցին, հետո բնապահպանները թող մի կողմ քաշվեն ու լաց լինեն իրենց համար: Փաստորեն մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա ոչ մի համագործակցություն նախարարությունների միջև: Հատկապես բնապահպանության նախարարությունը՝ մի կողմ քաշված, իսկ մնացածն իրենք ինչ հարմար գտնում անում են»,- ասաց տիկին Դանիելյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում