Հունիսի 1-ին սպասվում է անձրև. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, Սյունիքում և Արցախում, 31-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 28-ին և 29-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 31-ին՝ երեկոյան ժամերին և հունիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում