ՀՀ սողանքային աղետի կառավարման պլանն արժանացավ հավանության

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանում օդալուսանկարների վերծանումով բացահայտված է 2504 սողանքային տեղամաս: Մայիսի 25-ին կայացած Կառավարության հերթական նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման պլանն արժանացավ հավանության: 

Սողանքային աղետի կառավարման պլանի նպատակն է նվազեցնել սողանքային աղետի ռիսկերն ու վնասները՝ ձեռնարկելով համապատասխան հակասողանքային միջոցառումներ: Ըստ նույն աղբյուրի տվյալների, ՀՀ 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ: Ավտոճանապարհների ցանցի 7400 կիլոմետրից 240-ը (3,2%) վնասված է 280 սողանքով: Երկաթգծերի ցանցի ընդհանուր 870 կիլոմետրից 4,8-ը (0,5%) վնասված է 10 սողանքով: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից 2004 թվականին 145 սողանքային տեղամասերի գույքագրման տվյալներով սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19,395 միլիարդ դրամ, իսկ պոտենցիալ վնասը` 23,985 միլիարդ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում