Գյուղացի երեխան այնքան է տեսել սպանվող կենդանի, որ նրա զգացմունքները բթացել են. բնապահպան

Կենդանին, բնականաբար գիտակցելով, որ իրեն սպանելու են, փախել է: Չէ որ կենդանիներն էլ ունեն զգայարաններ: Մարդը գուցե չի հասկանում կամ ընկալում այդքանը: Զովունի գյուղում տեղի ունեցած դեպքը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում այսպես մեկնաբանեց բնապահպան Կարինե Փանոսյանը:

«Տեսանյութը չեմ նայել, որովհետև չհամարձակվեցի, եթե անկեղծ լինեմ: Մեզ մոտ նույնիսկ գյուղատնտեսական կենդանիների խնդիրների նկատմամբ վերաբերմունքը բարյացկամ չէ: Օրինակ՝ եթե գնում եք տարբեր գյուղեր, որտեղ ոչխար են բուծում, հենց փողոցում՝ մայրուղու հարակից տների բակերում, կենդանին կախված է դրսում ու մյուս կենդանիների, երեխաների աչքի առաջ մորթում են տվյալ կենդանուն: Պատկերացրե՛ք, կենդանուն մորթում են. դրա ռեակցիան, վախը, սարսափը, ճիչը, երեխան տեսնում է մորթվող կենդանուն, արյունը, հակահիգիենիկ պայմանները: Փողոցով մեքենաներ են անցնում և այդ ամբողջ թույնը ներծծվում է, այդ մսի մեջ, որը պետք է վաճառվի, որը նաև երեխաներն են ուտում: Այստեղ խնդիրն այնքան խորն է՝ ոչ միայն կենդանասիրության տեսանկյունից, այլ նաև բարոյական, կրթական, սննդաբանական, առողջապահական: Այսինքն բավական շատ խնդիրներ կան, որոնք անհասկանալի պատճառով մնում են անտեսված»,- մանրամասնեց նա:

Մեր հարցադրմանը, թե հավաքվածների մեծամասնությունը, այդ թվում նաև երեխաները ժպտում են, Կարինե Փանոսյանն ասաց. «Սա դաստիարակության խնդիր է իրականում, որովհետև երեխայի աչքը սովոր է, որ կենդանուն պետք է սպանել: Պատկերացրե՛ք, գյուղացի երեխան այնքան է տեսել սպանվող կենդանի, որ անգամ եթե նա անընդհատ շփվում է այդ կենդանու հետ, նրա մոտ բթացել է այդ զգացմունքը կենդանու հոգեկան վիճակի, ապրումների նկատմամբ: Այստեղ երեխայի մոտ ագրեսիվ, դաժանության նկատմամբ անտարբեր վերաբերմունք կարող է ձևավորվել»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում