ՀՀ որսորդներն ու որսագողությունը. Ցուցանիշներն անհանգստացնող են

«Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամների կողմից իրականացված որսի ծավալը կտրուկ նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ տրամադրած տվյալներից: 2015թ.-ի համեմատ 2016թ.-ին, ըստ պաշտոնական աղբյուրի նշած տվյալների, որսաքանակը կրճատվել է ավելի քան 2 անգամ:

Դիտարկենք որոշ թվային տվյալներ.

Այս ցուցանիշներն իսկապես անհանգստացնող են: Դեռ 2010թ.-ին ecolur.org-ի հետ զրույցում «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ նախագահ Վարդգես Խաչատրյանը նշել է, որ որսորդների թիվը սրընթաց աճում է, ի տարբերություն կենդանիների: Ուսումնասիրելով վերոնշյալ փաստերը գալիս ենք 2 եզրահանգման. կամ ՀՀ կենդանական աշխարհի ներկայացուցիչներն այնքան են քչացել, որ դա արտացոլվում է անգամ պաշտոնական փաստաթղթերում, կամ էլ որսորդները տեղափոխվել են այլ՝ որսագողության դաշտ:

Նշենք, որ այս միավորումը հայտնի է նրանով, որ դրանում ընդգրկված են մի շարք պետական պաշտոնյաներ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միավորման պատվավոր որսորդներից է: Ըստ Yerkir.am-ի 2011թ.-ի հրապարակման, միավորման որսորդներ են նաև Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Վիկտոր Դալլաքյանը և այլոք:

Եթե հաշվի առնենք նաև, որ ՀՀ կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ հայտնվել են Կարմիր գրքում, սակայն նրանց որսը դեռ շարունակվում է «հատուկ» մարդկանց համար, ապա 2-րդ տարբերակն ավելի հավանական է թվում: Վերջին տարիներին, ՀՀ-ում ստեղծվեցին հատուկ պահպանվող տարածքներ, որոնց առաջնային նպատակը պետք է լիներ բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը: Ցավոք սրտի, ինչպես պնդում են բազմաթիվ բնապահպաններ, այս տարածքները հիմնականում նախատեսված են «թանկարժեք» որսի կազմակերպման համար: Այս տարածքներում որոշ պաշտոնյաների մասնակցությամբ իրականացվում է բեզոարյան այծերի, մուֆլոնների, արջերի և Կարմիր գրքում գրանցված այլ կենդանիների անօրինական որս: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում