Արծվիկ Մինասյանը մասնակցել է արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը

2017թ. ապրիլի 27- 29-ը ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության Փիլա քաղաքում կայացած «Փարիզի համաձայնագիրը՝ որպես հնարավորություն աշխարհի կայուն զարգացման համար» խորագրով արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը: Ա. Մինասյանը ելույթ է ունեցել` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման, ինչպես նաև արևելաեվրոպական երկրների խմբի շրջանակում համաձայնեցված և համատեղված գործողությունների ձևավորման առաջարկություններ:

«Թույլ տվեք ողջունել պարոն Յ.Շիշկոյի և շնորհակալություն հայտնել հյուրընկալության և արևելաեվրոպական երկրների խմբի խորհրդաժողովին մեր մասնակցության համար: Մեզ ոգեշնչում է Լեհական կողմի նախաձեռնությունը, որն արդեն երրորդ անգամ իր պատմության մեջ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի համատեքստում ցանկություն է հայտնել հյուրընկալել կողմերին այս խորհրդաժողովին: 25 տարվա ընթացքում նմանատիպ համագործակցություններն արևելաեվրոպական երկրների խմբի շրջանակում լավագույն օրինակ են հանդիսացել երկրների միջև, մասնավորապես համերաշխության մթնոլորտի, ընկերասիրության, զիջողականությանը վերաբերող հարցերի մասնավոր շահերում, և դա այն դեպքում, երբ տարածաշրջանային երկրների քաղաքական վիճակը և հարաբերությունները երկրների միջև, մասնավորապես երկու երկրների ցավոք հեռու են ցանկալի ակնկալվող վիճակից»,-իր խոսքում նշել է նախարար Ա. Մինասյանը:

Տեղի է ունեցել նաև Ա. Մինասյանի առանձին հանդիպումը Լեհաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախարար Յ.Շիշկոյի հետ, որի ընթացքում նախանշվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակները, մասնավորապես բնապահպանական տեսանկյունից նախընտրելի տեխնոլոգիաների փոխանցման, բնապահպանական ուղղվածության հիմնադրամների ձևավորման, «պետական պարտք - բնապահպանություն» ֆինանսավորման գործիքի (մեխանիզմի) կիրարկման բնագավառում փորձի փոխանակման, ինչպես նաև բնակչության իրազեկման, կրթության և գիտության, կադրերի պատրաստման և այլ ասպարեզներում: Նախանշված շրջանակները նախատեսվում է հաստատել համապատասխան փոխըմբռնման հուշագրով` առանձնակի կարևորելով կլիմայի փոփոխության հիմնախնդիրը և երկու երկրների համատեղ ջանքերը գլոբալ մարտահրավերի դեմ` Փարիզյան համաձայնագրով նախատեսվող գործընթացներում:

Խորհրդաժողովի ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը հավելել է, որ մեր երկրների միջև նմանատիպ համագործակցությունը կնպաստի ոչ միայն տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, այլև ոլորտում բնապահպանական և կլիմայի փոփոխության հարցերի լուծմանը:

Միջոցառմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ պատվիրակությանը:

24-րդ խորհրդաժողովի (COP-24) կարևորությունն առավել մեծ է, քանի որ համաձայն 21-րդ խորհրդաժողովի արդյունքում ընդունված Փարիզյան համաձայնագրի, նախատեսում է այն հիմնական փաստաթղթերի ընդունումը, ինչը կապահովի վերը նշված համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը: Լեհական կողմը 2019 թ. ընթացքում որպես ղեկավարող երկիր գլխավորելու է խորհրդաժողովի 25-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, որը լինելու է վերջինը Փարիզյան համաձայնագրի հիմնական պարտավորվածությունների ուժի մեջ մտնելուց առաջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում