Նոր Զելանդիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 1.000-ից ավելի մարդ (տեսանյութ)

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի հարակից բնակավայրերից տարհանվել է 1.000-ից ավելի մարդ, ինչը պայմանավորված է այդ տեղանքում մոլեգնող ուժեղ անտառային հրդեհներով:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, բնական տարերքը ոչնչացրել է 11 տուն, ինչից հետո իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:

Նշվում է, որ անտառային հրդեհների տարածման դեմ պայքարում ներառված է ավելի քան 130 հրշեջ: Աղբյուրը մանրամասնում է, որ բնական տարերքը ոչնչացրել է մոտ 2.000 հա կանաչ տարածք:
Реклама 26

«Մեզ տարհանեցին այն ժամանակ, երբ կրակն արդեն հասել էր մեր տանը»,- պատմել է տղաբնակներից մեկը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հանգստյան օրերին սպասվող տեղումները կօգնեն մարել կրակը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում