Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին` միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:

18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում