Տեխասում պտտահողմեր են մոլեգնում. կան տուժածներ

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքից հարավ-արևմուտք գտնվող առափնյա գոտիներին վեց պտտահողմ է պատուհասել, ինչի հետևանքով տուժածներ կան: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Գործակալության հաղորդմամբ` Հյուստոնից 113 կիլոմետր հեռավորության վրա առնվազն 6 մարդ տուժել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Նախնական տվալների համաձայն` կործանվել է 4 տուն, ևս մի քանիսը` վնասվել: Յոթ տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վնասվածքները վտանգավոր չեն կյանքի համար:

Նշվում է, որ օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է նահանգի մի շարք այլ շրջաններում սպասվող պտտահողմերի մասին: Հատուկ ծառայություններն աշխատում են որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգնություն է առաջարկում տուժածներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում