Լուսանկարիչը ֆիքսել է՝ ինչպես է ագռավը «վայրէջք կատարում» արծվի գլխին (ֆոտոշարք)

Լուսանկարիչ Գրեյվս Հենրիքսենը ֆիքսել է ուշագրավ պահը, երբ սև ագռավն ահեղ արծվի գլխավերևում մի քանի պտույտ անելուց հետո «վայրէջք է կատարում» դրա գլխին:

 The Daily Mail-ը,հայտնեց որ  լուսանկարն արվել է Հնդկաստանում:

Հենրիքսենի խոսքով՝ ագռավի տարօրինակ պահվածքը պայմանավորված էր այն փաստով, որ գիշատիչը չափազանց մոտ էր նստել թռչնի բնին: Ուստի՝ զարմանալի չէ, որ, զգալով մոտեցող վտանգը, ագռավը փորձել է պաշտպանել բույնը:

«Դա ուղղակի բացառիկ տեսարան էր, որն ուզում էի անդադար նկարել: Արծիվը նստել էր բնին շատ մոտ, իսկ ագռավը փորձում էր քշել դրան»,-պատմել է Հենրիքսենը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում