Երևանի Գոգոլի 107 հասցեում անազատ պայմաններում պահվում է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթ

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը «Հետք» էլեկտրոնային պարբերականի Կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթը՝ Երևանի Գոգոլի փողոցում հրապարակումից տեղեկացել է, որ Երևանի Գոգոլի 107 հասցեում անազատ պայմաններում պահվում է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի տեսուչներն ահազանգի հետքերով նույն օրն այցելել են վերը նշված հասցե, սակայն քոթոթին այնտեղ չեն հայտնաբերել:

Ըստ քաղաքացիների բանավոր հայտարարության՝ կենդանին տեղափոխվել էր Երևանի Սևանի փ. 17 հասցե: Սակայն նշված հասցեում ևս տեսուչները չեն հայտնաբերել արջի քոթոթին: Համացանցային հրապարակումից երևում է, որ կենդանու նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդված), ուստի ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ պարոն Ս. Մարտիրոսյանին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ վայրի կենդանուն հայտնաբերելու և դրա ճակատագիրը տնօրինելու նպատակով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում