Իտալական առողջարանը խոստացել է անձրևի համար փոխհատուցում

Իտալական Եզոլո առողջարանը խոստացել է փոխհատուցել անձրևի համար, հայտնում է BBC-ն: Համապատասխան որոշում ընդունել են տեղի տուրիստական իշխանությունները:

Համաձայն «Արևահարվիր կամ փող ստացիր» սխեմայի՝ լողափում անձրևոտ եղանակի ժամանակ շեզլոնգի կամ հովանոցի գինը կփոխհատուցվի Եզոլոյի երկու լողափերում էլ:

Այդ ծառայությունից օգտվել ցանկացողները պետք է իրենց տեղը նախօրոք պատվիրեն՝ ավել վճարելով 1 եվրո: Այդ ձևով Եզոլոյում հույս ունեն ավելի շատ զբոսաշրջիկների գրավել:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում