Անձրեւաջրերը «ծածկել» են Երեւանի փողոցները (ֆոտո)

Երեւանում այսօր՝ հունիսի 16-ին, ավելի քան մեկ ժամ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները «ծածկվել» են ջրով:

Անձրեւաջրերի հետեւանքով քաղաքում խցանումներ են առաջացել: Բացի այդ՝ գոյացած անձրեւաջրերը նաեւ դժվարացրել են մարդկանց տեղաշարժը:

Նշենք, որ Հունիսի 16-ից մինչեւ հունիսի 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովյան ցիկլոնը: Ցիկլոնի հատկապես ակտիվ կլինի այսօր եւ վաղը, ինչի արդյունքում գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրեւներ եւ կարկուտ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում