Աշխարհի ամենամաքուր գետերը

Գետերը հոսելով լցվում են  օվկիանոս, լիճ, ծով կամ դեպի  մեկ այլ գետ: Կան դեպքեր, երբ գետը, նախքան ջրի մեկ այլ աղբյուրի հասնելը ցամաքում է: Փոքր գետերը կարող են կոչվել նաև առվակ, վտակ, գետակ: Չնայած աշխարհում  մեծ մաս են կազմում աղտոտված գետերը, այնուամենայնիվ դեռ կան  մաքուր  գետեր:  Ստորև ներկայացնում ենք աշխարհի ամենամաքուր գետերը:

1. Թեմզա գետ  (Լոնդոն): Թեմզա գետը աշխարհի ամենամաքուր գետն է, որը  հոսում է մեծ քաղաքներով: Ասում են, որ 50 տարի առաջ գետն այնքան աղտոտված էր, որ այն  կոչել  էին «կենասբանորեն մահացած գետ»: 1830-1860-ական թթ-ին հազարավոր մարդիկ մահացան խոլերիայից, որն առաջացել էր Թեմզա  գետի աղտոտումից: Կեղտաջրերը լցնում էին Թեմզա գետը: Որոշվեց կառուցել  մաքրման կայաններ` Թեմզայի ջրերը մաքրելու  նպատակով:  Մաքրման կայանները ծառայեցին բուն նպատակին.  մարդկանց առողջությունը բարելավվեց, իսկ  Թեմզա գետի ջուրը մաքրվեց:  1960-ական թթ-ին նոր օրենքներ ընդունվեցին, որոնք արգելում էին գործարաններին  կեղտաջրերը լցնել գետը:

         

2. Դրինա (Բոսնիա- Հերցեգովինա):  Դրինա գետը հայտնի է իր մաքուր ջրով: Երկարությունը 144 կմ է,  110 կմ-ը Մոնտենեգրոյում է, իսկ վերջին 34 կմ-ը` Բոսնիա և Հերցեգովինիայում:

       

3 .    Սուրբ Կրոիքս գետ:

Սուրբ Կրոիքս գետը Միսիսիպի գետի վտակն է: Այն ազգային գետ է և գտնվում է ազգային այգու ծառայության պաշտպանության տակ:  Սուրբ Կրոիքս ջրվեժի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանըՍուրբ Պոլ մայրաքաղաքային տարածքին ապահովում է հոսանքով:

           

4.  Թորն գետ: Գտնվում է հյուսիսային Շվեդիայում և Ֆինլանդիայում: Այն սկսվում է Նորվեգիայի սահմանին մոտ գտնվող Թորն լճից և հսում հարավ-արևելք` դեպի Բոսնիայի ծովածոցը:

           

5.   Լի գետ: Լի գետը սկիզբ է առնում  Մաոեր սարերից:

      Աղբյուր` www.greendiary.com econews.am For English version click here
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում