Բրիտանացի տիեզերագնացը հրապարակել է Սեւանա լճի պատկերը տիեզերքից (Ֆոտո)

Բրիտանացի տիեզերագնաց Թիմոթի Փիքը, որը Միջազգային տիեզերական կայանի տիեզերանավորդների արշավախմբի կազմում է, հրապարակել է Սեւանա լճի պատկերը տիեզերքից:

«Գեղեցիկ են լեռները Սեւանա լճի շուրջ»,- գրել է նա իր միկրոբլոգում եւ տեղադրել տիեզերքից արված լուսանկարը:

Նշենք, որ Փիքը տուն կվերադառնա հունիսի 18-ին՝ ուղեծրում 6 ամիս աշխատելուց հետո: Փիքը ՄՏԿ-ում առաջին բրիտանացի տիեզերագնացն է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում