Ջերմուկ եւ Գորիս. Հայաստանում շարունակելու են վարչական բաժանման խոշորացումը

Հայաստանում շարունակելու են խոշորացնել վարչական բաժանումը: «Հայաստանի վարչական- տարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ընդունվել է Կառավարության հունիսի 2-ի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին տեղական հանրաքվեների ժամանակ ընդունվել են Լոռիի, Տավուշի ու Սյունիքի մարզերում մունիցիպալիտետների խոշորացման նախագծեր (Թումանյան, Դիլիջան ու Տաթեւ մունիցիպալիտետներ): Այդ ժամանակ մեկ մունիցիպալիտետի մեջ է միավորվել մի քանի գյուղ (առաջին երկու դեպքերում՝ քաղաքի՝ նախկին խորհրդային շրջկենտրոնի շուրջ)

Այս փորձը Կառավարությունը ուզում է տարածել նաեւ մունիցիպալիտետների 12 նոր փնջերի վրա: Դրանք են.

Ալագյազն ու Ծաղկահովիտը Արագածոտնի մարզում ( որի մեջ կմտնեն 11-ական գյուղեր)

4 փունջ Շիրակի մարզում՝ Ամասիա, Աշոցք ու Արփի: Առաջին երկուսը մոտավորապես կհիշեցնեն խորհրդային Հայաստանի Ամասիայի ու Աշոցքի շրջանները ( առաջին մունիցիպալիտետում 9 գյուղ է լինելու, իսկ երկրորդում՝ 11), նաեւ Սարապատը ( 15 գյուղ) ու Արփին ( 9 գյուղ)

Սյունիքի մարզում՝ 4 փունջ

Մեղրի ( քաղաք Մեղրին ու 12 գյուղեր), Գորիսը ( քաղաքը ու 9 գյուղ), Գորայք ( 4 խոշոր գյուղեր), Տեղ ( 7 գյուղ)

3 փունջ Վայոց ձորի մարզում՝ Վայք ( Վայք քաղաքը ու 4 գյուղ), Ջերմուկը ( Ջերմուկ քաղաքը ու 3 գյուղ), Զարիթափ ( 9 գյուղ): Այստեղ քաղաքային կենտրոններով մունիցիպալիտետները նույնպես իրենց սահմաններով հիշեցնելու են նախկին խորհրդային շրջանները

Մունիցիպալիտների խոշորացման նպատակը ծախսերի օպտիմալացումն է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում