Ամերիկուհին և նրա հսկայական մողեսը ...

Ամերիկուհին և նրա արգենտինական կարմիր տեգու ցեղատեսակի հսկա մողեսը ինտերնետ-սենսացիա են դարձել, գրում է The Telegraph-ը:

38-ամյա Այսը և նրա ընկեր Սքոթը (նրանց ազգանունները չեն նշվում) ապրում են Սան Դիեգոյում: Մի քանի տարի առաջ նրանք որոշել են յուրահատուկ կենդանի պահել՝ Մաքգայվեր անունով տեգուին: Մողեսը սկզբում փոքր է եղել, հետո սկսել է աճել ու հասել է ոչ մեծ շան չափի: Թերթը նշում է, որ Մաքգայվերն իրեն շան պես էլ պահում է:

Այսը և Սքոթը մողեսի կյանքի մասին պատմում են սոցցանցերում, այդ թվում՝ Instagram-ում, մողեսի արկածներին հետևում են մեծ թվով օգտատերեր: Սքոթը BuzzFeed պարբերականին պատմել է, որ Մաքգայվերն անհավանականորեն խելացի և ընկերասեր է:

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում