Չինաստանը պլանավորում է 5 նոր գիտական արբանյակ գործարկել

Չինաստանի իշխանությունները մտադիր են գիտական ծրագրի շրջանակներում 5 տարի շարունակ 5 նոր արբանյակ գործարկել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական գիտության կենտրոնի ղեկավար Ու Ցզին հայտնել է, որ 5 արբանյակները, այդ թվում՝ չին-եվրոպական համատեղ առաքելության սարքը, կզբաղվեն Երկրի վրա արեւի ակտիվության ազդեցության եւ սեւ անցքերի ուսումնասիրությամբ:

Ու Ցզիի խոսքով՝ իրենք այդ ոլորտում մեծ նվաճումներ են ակնկալում:

Նշենք, որ մայիսի կեսին Չինաստանում բարեհաջող հեռահար զոնդավորման արբանյակ են գործարկել:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում