Հայաստանում հունիսի 4-5-ը անցկացվելու է էկոտուրիզմի առաջին փառատոնը

Այսօր Նոյան տապան մամուլի սրահում տեղի ունեցավ Հայաստանում առաջին անգամ անցկացվող էկոտուրիզմի փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում բանախոսները՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Սարգիս Աղայանը ներկայացրեցին էկոփառատոնի մանրամասները, որը կայանալու է հունիսի 4-5-ը Վայոց ձորում: Բանախոսները նշեցին, որ հիմնական նպատակը Գոմք և Մարտիրոս համայնքների ճանաչելիության բարձրացման միջոցով զբոսաշրջային հոսքի ակտիվացումն է և տեղացիներին որոշակի ֆինանսական ակնկալիքներ ունենալու հնարավորության ընձեռումը: Վերջիններս նաև հավելեցին, որ տվյալ տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և կազմում է միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի մի մասը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում