Սերգո Երիցյան. 2015-ին Հայաստանը 54-55 տոկոսով իրեն ապահովել է հացահատիկով

2015-ին Հայաստանը 54-55 տոկոսով ինքն իրեն ապահովել է հացահատիկով: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ-ում հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը՝ 2015-ին հանրապետության պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով հացահատիկի ցանքատարածքները մեկ տարում ավելացել են 6.4 տոկոսով, բերքը աճել է 13.5 տոկոսով ու հասել 369.4 հազար տոննայի, ինչը 9.2 տոկոսով շատ է, քան 2014-ին: Բերքատվությունը աճել է 7.5 տոկոսով: Արդյունքում հացահատիկի հարցով ինքնաբավության գործակիցը կազմել է 54-55 տոկոս, մինչդեռ 2014-ին 49 տոկոս էր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում