Դպրոցի դասասենյակներից մեկում հայտնաբերվել է օձ

Մայիսի 23-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 2/1 հասցեում գտնվող թիվ 12 հիմանական դպրոցի տարածքում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դասասենյակներից մեկից բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում