Ադրբեջանը միանում է Թուրքիան շրջանցող տրանսպորտային նոր երթուղու. «Իրանական երկաթուղիներ»

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իրանական երկաթուղիներ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հասա Աշուրին հայտարարել է, որ Ադրբեջանը միանում է Թուրքիան շրջանցող տրանսպորտային նոր երթուղու:

Նրա խոսքով՝ նոր երթուղին անցնելու է Իրանի և Կովկասի երկրների տարածքներով, իսկ երթուղու վերջնակետը ԵՄ-ն է: Աշուրին հայտարարել է, որ տրանսպորտային նոր արտերիայի ստեղծման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի ու Ադրբեջանի հետ:

«Երթուղին ընդգրկում է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներ: Այն անցելու է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով: Նախագիծը մշակվել է հատուկ Թուրքիայի տարածքի շրջանցմամբ ԵՄ ապրանքների տարանցման համար:

Նախագծի իրագործման դեպքում բեռնափոխադրումների ժամկետը 45 օրից կկրճատվի մինչև 23 օրվա: Նախագծին մասնակցելու են Ռուսաստանն ու Ֆինլանդիան»,- տեղեկացրել է նա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում