Վերնաշեն համայնքը դեմ է Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործմանը

Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքը դեմ է Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործմանը: Համայնքի ղեկավար Միքայել Բաղդասարյանը նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին: Նամակում ասված է. «Հարգելի պարոն Սահակյան,

Ձեր ուղարկած գրության պահանջին համապատասխան տեղեկացնում ենք, որ Վայոց Ձորի մարզի Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքի բազմամետաղային հանքավայրի արդյունահանումը շրջակա միջավայրի վրա ունի մի շարք բացասական ազդեցություններ: հանքավայրի շահագործման դեպքում «Բայլիգ» կոչվող հանդամասում կաղտոտվի ոռոգման ջուրը, որի հետեւանքով կչորանան խաղողի եւ պտղատու այգիները: «Արկազ» կոչվող հանդամասում համայնքի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, հանքավայրի տարածքում:

Առաջարկում ենք Գլաձորի համայնքում գտնվող բազմամետաղային հանքավայրը չշահագործել, որը բացասաբար կանդրադառնա բուսական աշխարհի և վայրի կենդանական աշխարհի վրա»:

Միքայել Բաղդասարյանը Գլաձորի հանքի շահագործմանը դեմ արտահայտվեց նաև մայիսի 23-ին Գլաձոր համայնքւմ տեղի ունեցած Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ:

 

Նյութի աղբյուրը՝ ecolur.org

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում