Վենետիկում ճայերին հսկայական փոշեցրիվներով կհեռացնեն

Վենետիկի իշխանությունները մտադիր են քաղաքում հսկայական փոշեցրիվներ տեղադրել՝ հարյուրավոր ագրեսիվ ճայերին վախեցնելու համար, որոնք հարձակվում են ուտելիքը ձեռքերին զբոսաշրջիկների և տեղի բնակիչների վրա և գողանում են ռեստորանների սեղանների վրայից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Թռչունների անհագությունը վերջերս այնքան է աճել, որ սրճարանների և ռեստորանների մատուցողները ստիպված են լինում փակել սնունդը հաճախորդներին տանելուց առաջ:

Պայքարի տարբեր միջոցներ փորձելուց հետո թռչունների դեմ պայքարի համար կօգտվեն մի ընկերության մշակումից՝ բնորոշ հոտով փոշեցրիվներից, որը պետք է վախեցնի թռչուններին: Seneca Rouxair-ում նշել են, որ իրենց համակարգի էությունը եթերային յուղեր օդ փչելն է:

«Թռչունների համար այդ յուղերն անվնաս են, բայց փետրավորները դրանք չեն սիրում»,- ասել են ընկերության ներկայացուցիչները:

Դիվայսը պետք է վախեցնի նաև հազարավոր աղավնիներին, որոնք ճայերից ավելի համեստ են, բայց թվով ավելի շատ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում