ՃՈ-ն մնաց անտանիք. ուժեղ քամին տանիքը շպրտել է ծառայողական մեքենաների վրա

Երեւանում, մայիսի 23-ին արձանագրված ուժեղ քամին վնասներ է հասցրել նաեւ Ճանապարհային ոստիկանությանը:

ԱԻՆ-ից news.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ՃՈ հատուկ պահպանվող տարածքի վարչական շենքի տանիքը քամուց պոկվել է եւ ընկել ծառայողական ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են հարթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցները համապատասխան տեխնիկայի միջոցով բարձրացրել են տանիքի թիթեղները (մոտ 150 քմ) եւ հեռացրել ավտոմեքենաները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում