Մաշ. ՀՀ Բույսեր

Մաշ (լատ.՝ Vigna), բակլազգիների ընտանիքի միամյա բույս։

Կենսաբանական նկարագիր

Արմատն իլիկաձև է, ցողունը՝ կանգուն կամ կիսականգուն՝ 30-150 սմ բարձրությամբ, տերևները եռմասնյա են, հերթադիր, ծաղկաբույլը՝ ողկույզ, պտուղը ունդ է՝ դեղին կամ մուգ դեղին։ Սերմերը՝ ձվաձև, երիկամաձև, սպիտակ, վարդագույն, շագանակագույն։ 1000 սերմի կշիռը 300 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։

Նշանակություն և կիրառում

Օգտագործվում է որպես պարեն, կեր, ինչպես նաև կանաչ պարարտացման համար։ Ունի աֆրիկական ծագում։

Մշակում

Մշակվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կաբայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլն, ԽՍՀՄ-ում՝ Միջին Ասիայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Կրսանոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։ ՀԽՍՀ-ում մշակվում է Արարատյան դաշտում, Մեղրու, Եղեզնաձորի, Ղափանի շրջաններում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում