Հասմիկ թփային. ՀՀ Բույսեր

Հասմիկ թփային (լատ.՝ Jasminum fruticans), ձիթենազգիների ընտանիքից եկած թուփ է, ունի 1-1,5 մ բարձրություն։

Նկարագիր
Ընձյուղները ունեն կանաչ գույն, մերկ և անկյունավոր են։ Տերևները էլիպսաձև են, 0,6-2 սմ երկարությունը։ Ծաղիկները աճում են կողմնային ճյուղերին՝ հավաված 2-5ական խմբերով։ Հատապտուղը գնդաձև է 0,3-0,8մմ, ունեն սև գույն։

Տարածումը
Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում։ Մեր մոտ հանդիպում են Զանգեզուրում։

Պարունակություն
Հասմիկի ծաղիկները պարունակում են ալկալոիդներ և եթերային յուղեր, իսկ կեղևն ու տերևները՝ դաբաղանյութեր, դառը և տտիպ նյութեր։ Նրանք ինչպես և տերևները օժտված են մանրաէասպան հատկությամբ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում