Բալենի մահալեբյան. ՀՀ Բույսեր

Բալենի մահալեբյան (լատ.՝ Cerasus mahaleb), ցածրաճ թուփ է՝ մինչև 6-8 մ բարձրությամբ, երբեմն աճում է որպես խոշոր թուփ։

Կենսաբանական նկարագիր
Սաղարթը խիտ է, ձվաձև կամ գնդաձև։ Տերևները նեղ կամ լայն ձվաձև են։ Ծաղիկները սպիտակ են՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղները դառն են, սև, հասունանում են հուլիս-օգոստոսին։ Աճում է միջին և ստորին լեռնային գոտիների չոր, քարքարոտ թեքություններին՝ մինչև 1600-1800 մ բարձրություններում։ Ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն և չորադիմացկուն, լուսասեր է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Առաջացնում է արմատային առատ մացառներ։ Պիտանի է չոր, քարքարոտ լեռնալանջերը անտառապատելու, ինչպես նաև լավագույն ու դիմացկուն պատվաստակալ է բալենու և կեռասենու բարձրորակ սորտերի համար։

Տարածվածություն
Բնականորեն աճում է Կովկասում, Եվրոպայի մեծ մասում, Բալկաններում, Փոքր Ասիայում և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական ու հարավարևելյան (Վայք, Զանգեզուր) շրջաններում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում