Արաքսյան կաղնի. ՀՀ Բույսեր

Արաքսյան կաղնի (լատ.՝ Quercus araxina), ցածրաճ ծառ է՝ մինչև 10-15 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով։ Իր մորֆոլոգիայով շատ նման է վրացական կաղնուն։ Տարբերվում է տերևների բլթակների գրեթե բացակայությամբ, որոնք ամբողջաեզր են կամ թույլ ալիքավոր։

Տարածվածություն
Տարածված է Արաքս գետի հովտում՝ Զանգեզուրում և Մեղրիում, մինչև 1000-1100 բարձրությունները։ Կազմում է արիդային նոսրանտառներ։ Տարածված է նաև հյուսիսային Իրանում։ Հայաստանում աճող ամենաջերմասեր կաղնին է, նաև լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, երաշտադիմացկուն է։ Համեմատաբար արագաճ է։ Պիտանի է ցածրադիր վայրերի չոր, քարքարոտ, էրոզացված լեռնալանջերը անտառապատման համար։ Երկարակոթուն կամ ծաղկաոտիկավոր կաղնին Հայաստանում ամենաքիչ տարածվածն է, հանդիպում է Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում և Զանգեզուրում։ Աճում է ստորին լեռնային գոտու համեմատաբար խոնավ աճելավայրերում՝ գետափերին, ալուվիալ հողերում։ Բնականորեն տարածված է Կովկասում։

Տեսակներ
Որպես հազվագյուտ տարածված տեսակ, գրանցված Հայաստանի Կարմիր գրքում։ Հայաստանի բուսաբանական այգիների ու դենդրոպարկերի տարբեր աշխարհագրական ծագում ունեցող հավաքածուներում, ինչպես նաև կանաչապատման մեջ հանդիպում են կաղնու բազմաթիվ ներմուծված տերևաթափ տեսակներ. կ. կարմիր (Q.rubra L.), կ.շագանակատերև (Q.castaneifolia C.A. Mey.), կ. ամառային (Q.robur L.) և այլն։ Չնայած իրենց էկոլոգիական բարձր ճկունությանը և գեղազարդությանը, կաղնիները դեռևս լայն կիրառություն չեն գտել կանաչ շինարարության մեջ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում