Վիստերիա չինական. ՀՀ Բույսեր

Վիստերիա չինական (լատ.՝ Wisteria sinensis), դեկորատիվ ծառատեսակ։ Պատկանում են բակլազգիների ընտանիքի թիթեռածաղկավորների ենթաընտանքին։ Ընձյուղների երկարությունը հասնում է 25-30 մ-ի և ծածկված են մետաքսանման աղվամազով։ Կազմված է 7-13 տերևներից՝ 30 սմ երկարությամբ։ Երիտասարդ տերևները մազմզուկապատ են։ Ծաղիկներն ունեն 2.5 սմ երկարություն։ Ունդերը դարչնագույն են կամ մոխրադեղնավուն, հասունանալիս ունենում են 1-3 սերմ։

Ծաղկում են ապրիլ-մայիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են նոյեմբերին։ Լուսասեր, ջերմասեր և շոգադիմացկուն բույս է։ Դիմանում է 30-32 աստիճան C ցրտին։ Բազմանում է սերմերի միջոցով։

Տարածված է հիմնականում Չինաստանում։ Մշակվել է Երևանում, Ախթալայում, Իջևանում։

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում