Կենսածառ. ՀՀ Բույսեր
Կենսածառ (լատ.՝ Biota), նոճազգիների ընտանիքի միատուն ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կենսածառ արևելյան (B. orientalis կամ Thuja orientalis), որի հայրենիքը Չինաստանն ու Կորեան են։
Կենսաբանկան նկարագիր
Մշտադալար ասեղնատերև ծառ է, բարձրությունը՝ 8-10 մ։ Տերևները մուգ կանաչ են, թեփուկանման, ծառի վրա մնում են 3-5 տարի։ Արական հասկիկները գնդաձև են՝ խաչաձև դասավորված 4 զույգ փոշանոթներով։ Կոները մինչև հասունանալը կանաչ են, մսալի, հասունանալուց հետո դառնում են չոր, կարմրադարչնագույն։ Սերմերը արտաքինից նման են ցորենի հատիկների, հիմքում ունեն սպիտակ բիծ, հասունանում են երկրորդ տարում։ Կենսածառն ունի պարտեզային բազմաթիվ ձևեր՝ գնդաձև, բրգաձև, կոնաձե, գաճաճ, որոնք որպես դեկորատիվ բույսեր աճեցվում են նաև Հայաստանում։
Քիմիական բաղադրություն
Կենսածառի քիմիական բաղադրությունը ուսումնասիրված է մասամբ, այն չի կիրառվում գիտական բժշկությունում։ Բույսը կիրառվում է հոմեոպաթիայում։ Հայտնի է, որ կենսածառի փայտանյութը պարունակում է 0,12 տոկոս դեղին գույն ունեցող եթերային յուղ, ֆլավոններ, դաբաղանյութ, մեծ քանակությամբ խեժ, սապոնինների հետքեր, թուին, փինին, փիլեն, թոքսիֆոլին, փինիպիկրին։ Հետաքրքրությունը կենսածառի հանդեպ տարեցտարի աճում է, ապացուցված է, որ այն կանխարգելում և ճնշում է նոր առաջացող քաղցկեղի բջիջների աճը։
Տեսակներ
Դասը ընդգրկում է 5 տեսակ, միատուն ծառեր կամ թփեր են, տարածված են Հյուսիսային Ամերիկայում և արևելյան Ասիայում: