Ականջաբուրդ. ՀՀ Բույսեր

Ականջաբուրդ (լատ.՝ Gnaphalium), պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Եվրոպան է։

Կենսաբանական նկարագիր
Մոտավորապես 50 սմ բարձրության խոտաբույս է, փռված ճյուղերով, մանր, սպիտակափայլ խավով պատած տերևներով։

Մշակում
Բազմացվում է կտրոններով, երմատան պայմաններում։ Այդ նպատակով վաղ գարնանը կտրոնները աճեցնում են ջերմատանը պահվող մայրակներից, գետի մաքուր, լվացած ավազով լի արկղերի մեջ։ Անհրաժեշտ է խուսափել ավելորդ խոնավությունից, որը կարող է կտրոնների նեխման պատճառ դառնալ։ Հուլիս-օգոստոս ամիսներին արմատակալած առողջ կտրոններն անհրաժեշտ է տնկել սկզբում 7-9, իսկ հետագայում՝ 11-12 սմ-անոց թաղարներում։ Մշակության մեջ հանդիպում են G.lanatum Hort. և G. minimum Hort. տեսակները։ Վերջինիս տերևները համեմատաբար փոքր են։ Ականջաբուրդը նախնտրում է լուսավոր վայրերը։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Պահանջում է չափավոր ոռոգում։

Նշանակություն և օգտագործում
Ամբողջ ձմռան ընթացքում այդ բույսերը լավ խնամելուց հետո վաղ գարնանը կարելի է օգտագործել որպես մայրակներ։ Ծաղկային ձևավորումներում կարելի է օգտագործել եզրաշերտերի և խմբերի ձևավորման համար։ Լավ արդյունք է ստացվում բույսը բույսից 8-10 սմ հեռավորության վրա տնկելու դեպքում։ Լավ է դիմանում խուզմանը. բույսին այդ եղանակով կարելի է տալ ցանկացած ձևը։ Բացի դրանից, բույսը ավելի ձևավոր դարձնելու նպատակով կարելի է փայտե կարթերով ամրացնել գետնին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում