Կաղամախի. ՀՀ Բույսեր

Կաղամախի, դողդոջուն բարդի (լատ.՝ Pópulus trémula), ուռազգիների ընտանիքի բարդի ցեղի տերևաթափ երկտուն ծառ։

Կենսաբանկան նկարագիր

Բարձրությունը՝ մինչև 35 մ, տրամագիծը՝ 1 մ։ Տերևները պարզ են, հերթադիր, կլոր կամ լայն կոնաձև, խոշոր անհավասար ատամներով։ Տերևակոթունը երկու կողմից սեղմված է, տափակացած, որի պատճառով տերևներն անընդհատ շարժվում են (այստեղից՝ «դողդոշուն բարդի» անվանումը)։ Ծաղկում է մարտ-ապրիլին, մինչե տերևների բացվելը։ Ծաղիկները կատվիկներ են։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։ Աճում է արագ, ապրում 80-100 տարի։

Տարածումը

Տարածված է Եվրասիայում և Ասիայում, հատկապես ասեղնատերև և լայնատերև տեսակների խառն անտառներում։ Հայաստանում հանդիպում Է Մարմարիկի հովտում, Ապարանում, Գառնիի արգելանոցում, Վայք, Ախուրյանում, կաղնու, բոխու և մասամբ հաճարենու անտառներում։

Օգտագործումը

Օգտագործվում է պաշտպանական անտառաբուծության, կանաչապատման մեջ։ Բնափայտը դեղնասպիտակավուն է, թեթև, փափուկ, կիրառվում է լուցկու, թաղանթանյութի, թղթի արդյունաբերության, շինարարության մեջ։ Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր։ Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում