Ակնաթուփ. ՀՀ Բույսեր
Ակնաթուփ (լատ.՝ Émpetrum), Ericaceae ընտանիքի 1 մ երկարությամբ, փռված և բազմաճյուղավոր բնով թուփ։
Նկարագիր
Ունի շագանգագագույն ընձյուղներ։ Տերևները մանր և երկարավուն են։ Ծաղիկները տարասեռ են, կարմրավուն, մուգ, մանր տեղավորված են տերևածոցում։ Պտուղը կարմիր, փայլուն, ջրալի է, ունի գնդաձև կառուցվածք և իր մեջ կրում է 6-ից 9 մանր կորիզներ։
Տարածումը
Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Աճում է ճահճոտ վայրերում։ Հիմնականում տարածված է Արկտիկայի և Եվրոպական անտառներում։
Օգտագործումը
Տունդրայի և անտառային շրջանի ժողովուրդները հավաքում են ակնաթուփ, որը օգտագուրծում են մսի և ձկան հետ, որից էլ ստանում են հատուկ կերակրատեսակ՝ տոլկուչկա։
Օգտագործումը բժշկության մեջ
Օգտագործվում են ակնաթփի պտուղները։ Ժողովրդական բժշկության մեջ մինչ օրս օգտագործվում են օրգանիզմի լարվածությունը հանելու համար։ Պտուղները եփած վիճակում օգտագործում են տենդի, փորլուծության, պարալիզի, ներվային, լյարդի և երիկամների հիվանդությունների համար։ Տերևների եփուկը օգտագործել են վերքերի բուժման և գլխի մազերի ամրացման համար։