Հավակատար հասկավոր. ՀՀ Բույսեր

Հավակատարազգիների (լատ.՝ Amaránthus retrofléxus) ընտանիքի երկշաքիլավոր, սակավամյա մոլախոտ է։ Նրանց գույնը նործիլ հասկում ավելի կարմիր է։ Ցողունը ուղիղ է, բազմակող ու թավոտ՝ մինչև 80 սմ բարձրությամբ։ Տերևները կլորավուն-լոբաձև են, մեծ մասամբ հարթաեզր։ Վերին տերևներն անհամեմատ ավելի խոշոր են, քան ստորինները։ Ծաղկափթթությունը, որը մեծ մասամբ առաջանում է ցողունի գագաթին ու տերևածոցերից, հասկանման է, ծաղիկներըԷ միասեռ, բույսը միատուն է։ Պտուղը թաղանթանման պարկ է, օվալաձև, սերմը կլորավուն է, հարթ։ Մեկ բույսը կարող է տալ մինչև մեկ միլիոն սերմ, որոնք ծլում են 20°-ից ոչ պակաս ջերմության պայմաններում։ Բույսը ծաղկում է սկսած հուլիսից և առատորեն պտղաբերում աշնանը։ Տարածված է ամբողջ Եվրոպայում, բացի ծայր հյուսիսից, Աֆրիկայում, ՍՍՀՄ եվրոպական մասու, Կովկասում, ինչպես նաև մեր հանրապետության գչեթե բոլոր գոտիներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում