Արեկա. ՀՀ Բույսեր

Արեկա (լատ.՝ Areca) բույսերի ցեղ Արմավենիներ (Arecaceae) արմավենիների ընտանիքից։

Բուսաբանական նկարագիրը

Տարբեր բարձրության արմավենիներ են։ Օրինակ՝ АԱրեկա դայունգը (Areca dayung) չի գերազանցում 35 սմ-ը։ Բունը հիմնականում մեկն է՝ նեղ, մաղանման խողովակներով։ Տերևները փետուրանման են։ Ծաղիկները հավաքված են ծաղկաբույլերով, որոնց ստորին մասը՝ իգական, իսկ վերին մասը՝ արական, ծաղիկներ են։ Պտուղները մազոտ են։

Տարածվածությունը

Հանդիպում են Ասիայի արևադարձային գոտիներում՝ Հնդկաստանից և Շրի Լանկայից մինչև Սողոմոնյան կղզիներ, Ֆիլիպիններ և Պապուա Նոր Գվինեա։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում