Ֆրեեզիա. ՀՀ Բույսեր

Ֆրեեզիան՝ (լատ.՝ Freesia), պատկանում է հիրիկազգիների (Iridaceae) ընտանիքին։

Կենսաբանական նշանակություն

Ֆրեեզիան փոքր կոճղեզավոր բույս է, թրանման, նեղ տերևներով։ Ծաղիկները ձագարաձև են, որոնք ունեն դեղին, վարդագույն, կարմիր, դարչնագույն գույներ։ Ունեն հաճելի բուրմունք, որը շատ նման է հովտաշուշանի բուրմունքին։

Մշակում

Ամռանը բուսակները պետք է պահել ջերմոցներում։ Աշնանը, երբ օդի ջերմաստիճանը իջնում է, բույսերը պետք է փոխադրել ջերմոց 7-8 °C ջերմության մեջ, դնելով լուսավոր տեղ։ 10 սմ բարձրանալուց հետո արկղերում պետք է փայտից պատրաստած ձողիկները ամրացնել և դրա վրա թելեր կապելով ցանցաձև հենարան ստեղծել, որպեսզի ծաղկակոթունների և տերևների թուլության պատճառով չկոտրվեն ու չնկնեն և բույսերը կանգուն մնան։ Բույսի կոկոնները բացվելուց հետո ծաղկակոթունները պետք է ներքևից կտրել՝ մինչև ճյուղավորումը։ Ծաղկակոթունները կտրելուց հետո պետք է շարունակել դրանց խնամքը, միայն հետզհետե լուսավորությունը պակասեցնել, իսկ մեկ ամիս հետո պակասեցնել և վերջնականապես ընհատել նաև ոռոգումը։

Բազմացում

Ֆրեեզիան բազմանում է սերմերով և կոճղարմատներով։ Բույսը հիմնականում տնկում են ապրիլ ամսի առաջին և երկրորդ տասնօրյակներում։ Սերմերը ծլում են 20-25 օրվա ընթացքում, դրա համար պետք է նախապես սերմերը ծլեցնել և նոր տնկել։ Դրա համար նաղքան սերմերի ցանքը պետք է նախօրոք ծլեցնել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում