Խամերոփս. ՀՀ Բույսեր

Խամերփոս (Chamaerops), արմավենու տեսակ։ Միակ տեսակը խամերփոս գետնահարն է (Chamaerops humilis)։ Փոքր չափսերի ծառ է` վերևում փշոտ տերևներով։

Տարածում
Արմավենիների բոլոր տեսակների մեջ միակ վայրի տեսակն է Եվրոպայում։ Տարածված է Միջերկրական ծովի արևմտյան ափերին, Իսպանիայում և հարավային Ֆրանսիայում։

Բնութագիր
Երկարությունը հասնում է 5-6 մետրի։ Տերևների լայնությունը 70-80 սմ է։ Ծաղիկները լինում են երկսեռ և միասեռ, վառ դեղին գույնի։ Այդ գունավորումը պահպանվում է ապրիլից մինչև հունիս։

Օգտագործում
Օգտագործվում է որպես դեկորատիվ բույս։ Տերևներից պատրաստում են օպտիկամանրաթելային ճոպաններ, պարան, կտավ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում